BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Սամվել Ալեքսանյանը՝ իր ու Հեղինե Բիշարյանի ընտրապայքարի մասին

Սամվել Ալեքսանյանը՝ իր ու Հեղինե Բիշարյանի ընտրապայքարի մասին
06.02.2017 | 18:29

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը առաջադրվելու է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա խուսափեց պատասխանել լրագրողների հարցին, թե ի՞նչ գործունեություն է ծավալել մինչ այս պահը, որը պետք է շարունակի նոր խորհրդարանում, որպես պատգամավոր։

Դիտարկմանը, որ նույն շրջանում ռեյտինգային ցուցակով ընդգրկված է նաև ՀԿՎ ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանը, ում Սամվել Ալեքսանյանը, իր իսկ խոսքով, որպես քույր է ընդունում, պատգամավորը նշեց. «Է թող քույրը չպայքարի։ Ես այնտեղ կայի, ինքն ա նոր եկել»։

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ